
Չեմպիոնների լիգայի վատագույնների հավաքականում միայն «Բարսելոնայի» և «Արսենալի» ֆուտբոլիստներ են

Goal.com-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:
Հետաքրքիր է, որ այս հավաքականում տեղ են գտել միայն կատալոնական «Բարսելոնայի» և Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները:
Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակիչն անհաջող էր ստացվել այս թիմերի համար: Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալը» պարտվել էր Մյունխենի «Բավարիային» 1:5 հաշվով, իսկ «Բարսելոնան» անսպասելի պարտություն էր կրել ֆրանսիական ՊՍԺ-ից՝ 4:0:
Սիրարփի Աղաբաբյան