Արթուր Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բուժօգնություն ստանալուց. ՔԿՎ

Փետրվարի 23-ին www.hetq.am կայքում ««Հաց բերողի»` «հացադուլից դուրս գալու միակ միջոցը ապօրինի կալանքի վերացումն է»» վերտառությամբ հրապարակման մեջ մասնավորապես անդրադարձ է կատարվել Ա. Սարգսյանի պահման պայմաններին, ինչի կապակցությամբ քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ Ա. Սարգսյանը թե փետրվարի 20-ին, թե այսօր հայտարարել է, որ հիվանդասենյակից, մահճակալից և պահման կենցաղային պայմաններից գոհ է, որի վերաբերյալ կան կազմված համապատասխան արձանագրություններ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։

Ինչ վերաբերում է փաստաբանի այն հայտարարությանը, թե «Մահճակալը սովորական երկաթե, սովետական, բոլորիս հայտնի մահճակալներից է», այսինքն` ոչ բազմաֆունկցիոնալ, ապա պետք է նշենք, որ Ա. Սարգսյանն ինքն է հրաժարվել բազմաֆունկցիոնալ մահճակալից` խնդրելով իրեն տեղափոխել այլ հիվանդասենյակ և տրամադրել այլ մահճակալ, ինչը բավարարվել է:

Հայտնենք, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բուժօգնություն ստանալուց: Հավելենք, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ա. Սարգսյանի պաշտպանի` իր պարտականություններն անմիջականորեն կատարելու ընթացքում որևէ արհեստական խոչընդոտ չի ստեղծվել։

Տեսանյութեր

Լրահոս