Բաժիններ՝

«Մենք Օբամեյանգին հրավիրում էինք Չինաստան, բայց «Բորուսիան» նրան բաց չթողեց». Ֆաբիո Կանավարո

«Տյանցզին Ցյուանցզինի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Կանավարոն պատմել է Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունների մասին:

«Մենք երկար ժամանակ հաղորդակցվում էինք Օբամեյանգի հետ: Ցավոք, «Բորուսիան» մերժեց մեր դիմումը, քանի որ հարձակվողը նրանց անհրաժեշտ է Չեմպիոնների լիգայում հանդես գալու համար»,- Ֆաբիոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

«Տյանցզինը» պատրաստ էր գաբոնցու համար վճարել 150 մլն եվրո: Օբամեյանգի հետ բանակցությունների ձախողումից հետո չինական ակումբը «Վիլյառեալից» 6 մլն եվրոյի դիմաց գնեց Ալեշանդրե Պատոյին:

Պիեր-Էմերիկ Օբամեյանգը «Բորուսիայի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից: Գերմանական ակումբի կազմում գաբոնցին գփել է 101 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728