Սերժ Սարգսյանի ո՞ր խոստումներն են իրականացվել՝ ըստ Վարդան Արամյանի

«Նման բան չկա, ես Ձեզ վստահեցնում եմ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների Հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե գերատեսչությունների ղեկավարներին հրահանգվել է աշխատել ՀՀԿ-ի օգտին։

Ըստ նրա՝ աշխատանք տանելու տարբեր ձևաչափ կա, լավագույն աշխատանքն այն է, որ ամիսներ առաջ հանրությանը տված խոստումներն ի կատար ածվեն, ինչպես օրինակ՝ գնումների համակարգի բարեփոխումները։ Արամյանը նշեց, որ անձամբ քարոզչությանը չի մասնակցելու, որովհետև ՀՀԿ ցուցակում չկա։

Հարցին ի պատասխան, թե անցած տարիներին Սերժ Սարգսյանի ո՞ր խոստումներն են իրականացվել, Վ.Արամյանը թվարկեց՝ «Բնակարան երիտասարդներին» ծրագիր, տնտեսական կառուցվածքի փոփոխություն և արտահանման ավելացում, կենսաթոշակային բարեփոխումներ, ապահովված տնտեսական ցուցանիշներ և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728