«Ներդրումային բումն արդեն սկսվել է». Սուրեն Կարայան

«Տարին նոր է սկսվել, ես կարող եմ ասել, որ մեր կանխատեսումներով՝ արդյունաբերության աճ տարվա վերջում առնվազն 6-7% կարձանագրենք, և միջինում 20-30% արտահանման աճ կարձանագրենք»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Ըստ նրա՝ բյուջեի հիմքում դրված 3.2% տնտեսական աճը կապահովվի։

Նախարարը նշեց, որ երկրում ներդրումային ակտիվություն կա, ներդրողներին նախընտրական իրավիճակն այդքան չի անհանգստացնում, և ներդրումներ արվում են։ Հարցին՝ կարո՞ղ ենք ակնկալել ներդրումային բում, Ս.Կարայանը պատասխանեց. «Արդեն սկսվել է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728