«Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածել». Շավարշ Քոչարյան

«Արդեն վաղուց Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածել՝ թե՛ միջազգային իրավունքը, թե՛ նույնիսկ իրենց ներքին կյանքը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից Արցախ այցելելու համար եվրոպացի պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին։

Շ.Քոչարյանը հրաժարվեց մեկնաբանել Բաքվի այդ քայլը՝ նշելով, որ դա ուղղակի զավեշտ է և, բնականաբար, որևիցե ձևով չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարել են, թե Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարիուսի (Կիպրոս), Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս