Բաժիններ՝

Ալվեսը նշել է, թե ինչու Ռոնալդուն չի ողջունել իրեն

Բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեսին դեռևս «Բարսելոնայում» հանդես գալու տարիներին շատ էին մեղադրում Ռոնալդուի հանդեպ հնչեցրած մեղադրանքների համար: Կար տպավորություն, որ Դանին ատում է Ռոնալդուին:

Դանի Ալվեսը խոսելով լրագրողների հետ՝ նշել է, որ նման տպավորության համար մեղավոր են միայն լրատվամիջոցները: Ալվեսը նշել է, որ ոչինչ չունի լրագրողների դեմ, բայց կան այնպիսիք, ովքեր պատրաստ են ամեն կերպ խեղաթյուրել ֆուտբոլիստի խոսքը: Ըստ Ալվեսի՝ հենց դա է պատճառը, որ, հնարավոր է, կա որոշակի լարվածություն իր և Ռոնալդուի մեջ:

«Դուք պարզապես չգիտեք, թե որքան եմ հարգում Ռոնալդուին և իր ընտանիքին: Ես միշտ նշել եմ, որ Ռոնալդուն հրաշալի ֆուտբոլիստ է և բացառիկ պրոֆեսիոնալ:

Խնդիրը այն է, որ երբ ես նրա մրցակիցն էի, ասացի, որ երբ հաղթում ես, լինում ես ուշադրության կենտրոնում, իսկ պարտության դեպքում քավության նոխազ ես: Նույնը ես կասեմ Մեսսիի կամ Նեյմարի մասին»,- նշել է Ալվեսը:

Ըստ Ալվեսի՝ հենց մամուլի սխալ մեկնաբանությունն է եղել պատճառը, որ Ռոնալդուն վիրավորվել է Ալվեսից և չի ողջունել նրան Ոսկե գնդակի արարողության ժամանակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս