
Իբրահիմովիչը հրապարակել է լուսանկար մի մարդու հետ, ով փոխել է իր խաղը

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրապարակել է լուսանկար այն մարզչի հետ, ով ամենամեծ ազդեցությունն է գործել իր վրա:
Իր կարիերայի ընթացքում Զլատան Իբրահիմովիչը խաղացել է շատ մարզիչների ղեկավարությամբ, սակայն նրանցից մեկը հատուկ նշանակություն ունի իր համար: Չնայած հիմա Զլատանը խաղում է Ժոզե Մոուրինիոյի ղեկավարությամբ, նա հատուկ առանձնացնում է իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոյին, ում հետ աշխատել է «Յուվենթուսում»:
Ինչպես ավելի վաղ պատմել էր Իբրահիմովիչը, Կապելոն ստիպում էր նրան անընդհատ դիտել Վան Բաստենի խաղի տեսագրությունները, որպեսզի նրանից վարպետություն սովորի: Հիմա Զլատանն Instagram-ում Ֆաբիո Կապելոյի հետ լուսանկար է հրապարակել:
«Անձնավորությունը, ով փոխեց իմ խաղը, Ֆաբիո Կապելոն է»,- գրել է Իբրահիմովիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը