Բաժիններ՝

«Մոռացեք Պոգբայի վճարը, «Մանչեսթերը» կստանա իր գումարները Մխիթարյանի շնորհիվ». Goal.com

Պոգբայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»  ռեկորդային տեղափոխության մասին շատ է խոսվել: Շատերն են նշում, որ Պոգբայի ցուցադրած խաղը չի համապատասխանում իր համար վճարված գումարին: Հեղինակավոր Goal.com պարբերականն առաջարկում է ուշադրություն դարձնել մանչեսթերյան ակումբի մեկ այլ ֆուտբոլիստի վրա, ում համար ավելի քիչ գումար են վճարել, բայց որի խաղը գրավում է բոլորին:

Այս շաբաթ, երբ  Ժոզե Մոուրինիոյին հարցրին Պոբայի խաղի և նրա համար վճարված գումարի մասին, Ժոզեն նշեց, որ միայն կարող է ասել, որ ամռանը Պոգբայի արժեքը շատ կցածրանա:

Պարբերականը գրում է, որ, եթե Մոուրինիոն ցանկանում է հիշել հաջողված տրանսֆերի օրինակ, նա պետք է շատ հեռու չգնա և պարզապես նայի Հենրիխ Մխիթարյանին: Նայելով Մխիթարյանի խաղը վերջին շաբաթների ընթացքում՝ պարզ է դառնում, որ այս 26 միլիոն ֆունտ ստեռլինգ արժեցող ֆուտբոլիստն է իրականում արժանի ռեկորդային գումարների:

Պարբերականի լրագրողները հիշել են մրցաշրջանի մեկնարկը, որտեղ Մխիթարյանը այնքան էլ վստահ խաղ չէր անցկացնում:  Սակայն լրագրողներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ, ի տարբերություն դի Մարիայի կամ Դեպայի, Մխիթարյանը կարողացավ պատասխանել բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ էին դնում նրա որակները:

Կարդացեք նաև

Կարելի է համարել, որ Մխիթարյանը մանչեսթերյան ակումբի լավագույն բիզնես-գործարքն է Ֆերգյուսոնի հեռանալուց հետո: Ըստ պարբերականի՝ շատերը կարող են հիշել Իբրահիմովիչին, ով ազատ գործակալի կարգավիճակով միացավ թիմին, սակայն պետք է հաշվի առնել, որ, եթե Զլատանը կմնա թիմում 1-2 տարի, ապա Մխիթարյանի հետ կարելի է ապագայի հույսեր կապել:

Պարբերականը գրում է, որ ամիսներ առաջ նշվում էր, որ գուցե անիմաստ է Մխիթարյանի համար 26 միլիոն վճարելը, բայց հիմա Մխիթարյանը Մոուրինիոյի թիմային գաղափարախոսության անբաժանելի մասնիկն է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս