
Մեսսին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին կարող է միանալ Պեպ Գվարդիոլային Մանչեսթերում:
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտադիր է նախաձեռնել Լիոնել Մեսսիի տրանսֆերի հերթական փորձը: «Քաղաքայինների» ձեռքում կարևոր հաղթաթուղթը Պեպ Գվարդիոլան է, ով լավ հարաբերությունների մեջ է արգենտինացու հետ:
Մարզիչն ինքն աջակցում է Լիոնել Մեսսիին իր թիմ հրավիրելու գաղափարին:
Այս տրանսֆերն իրականացնելու համար «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել 120 մլն եվրո, ինչը կդառնա նոր տրանսֆերային ռեկորդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեսսին Գվարդիոլային խնդրել էր վերադառնալ «Բարսելոնա»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը