Երևանյան բնակարանների գներն ու դրանց փոփոխությունները 2016 թվականին
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։
Ամենաթանկը Կենտրոն վարչական շրջանի բնակարաններն են. 1քմ-ի միջին արժեքը կազմել է 428250 դրամ։ Երկրորդ տեղում Արաբկիր վարչական շրջանն է (1 քմ-ը՝ 357450 դրամ), որին հաջորդում են Քանաքեռ-Զեյթունը (1 քմ-ը՝ 283350 դրամ) և Դավթաշենը (1 քմ-ը՝ 277300 դրամ)։
Ամենաէժանը Նուբարաշեն համայնքի բնակարաններն են՝ 1 քմ-ի միջին գինը՝ 157700 դրամ։
1 տարվա ընթացքում՝ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բնակարանների գները թանկացել են։ Ամենից շատ՝ 1 քմ-ը 1000 դրամով, թանկացել են Դավթաշեն վարչական շրջանի բնակարանները։
Կենտրոն վարչական շրջանը այս առումով վերջին տեղում է. բնակարանների 1 քմ-ի միջին գինը 2016 թվականի ընթացքում այստեղ թանկացել է ընդամենը 250 դրամով։