ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է միջազգային դիտորդներին
Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ ԱՄՆ-ից Արցախ ժամանած պատվիրակությանը, որի կազմում են Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո շրջանի վարչական մարմնի անդամ Անդրեաս Բորգեասը, Կալիֆորնիա նահանգի Սանտա Կրուզ շրջանի ընտրությունների հարցերով պատասխանատու Գեյլ Պելլերինը և Կալիֆորնիայի Բերկլի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարին ՄակԴոնալդը։
ԼՂՀ արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ նույն օրը Կարեն Միրզոյանն ընդունել է նաև Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին և կիպրոսական Համերաշխության շարժում քաղաքական կուսակցության գլխավոր գրասենյակի տնօրեն Յանիս Սելինոպուլոսին։
Հանդիպումներին քննարկվել են Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև ԼՂՀ նոր սահմանադրության նախագծին՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման և պետականության հետագա զարգացման համատեքստում։