Բաժիններ՝

Տնական չեբուրեկ՝ խոզի և տավարի մսով

Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում.

1. Կալորիականություն – 826 կկալ
2. Սպիտակուցներ – 18.1 գ
3. Ճարպեր – 56.4 գ
4. Ածխաջրեր – 62.6 գ

Բաղադրիչներ

1. Ալյուր – 800 մլ
2. Ջուր – 250 մլ
3. Ձու – 1 հատ
4. Տավարի միս – 250 գ
5. Խոզի միս – 250 գ
6. Սոխ – 2 հատ
7. Կանաչի – 1/2 փունջ
8. Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
9. Բուսայուղ – 500 մլ

Պատրաստման եղանակը

1. Մաղել ալյուրը, ավելացնել աղ, եռացրած սառեցրած ջուր և ձու: Խմոր հունցել: Ծածկել սրբիչով և թողնել 20 րոպե:

2. Խոզի և տավարի միսը աղալ: Աղ և պղպեղ ցանել, ավելացնել մանր կտրատված սոխը, կանաչին և մի փոքր ջուր: Թողնել այդպես սենյակային ջերմաստիճանում:

3. Խմորը բարակ գրտնակել և 15 սմ տրամագծով կլորներ կտրել:

4. Կլորի մի կեսի վրա դնել մսի խճողակը, ծածկել մյուս կեսով և մատներով սեղմելով՝ եզրերը կպցնել:

5. Չեբուրեկները տապակել մեծ քանակության տաքացրած բուսայուղի մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս