Բաժիններ՝

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում

Դա հիթ կլինի:

Ռոնալդուն և ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական «Կյանքի կամուրջ» սերիալում: Սերիալում կպատմվի սիրիայի փախստականների ընտանիքի մասին, ովքեր ապաստան են փնտրում Թուրքիայում: Ինչպես հաղորդում է Daily Sabah-ը, պլանավորվում է, որ սերիալը կունենա 3 եթերաշրջան:

«Ոսկե գնդակի» քառակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է Սիրիայի և Մերձավոր Արևելքի այլ երկրների երեխաների բարեգործական օգնությանը: 2016 թվականին պորտուգալացին ճանաչվել է Պաղեստինի տարվա մարդ:

Դեկտեմբերին Ռոնալդուն խոստովանել էր, որ կցանկանար ֆուտբոլից հեռանալուց հետո նվիրել իրեն դերասանական կարիերային:

Անջելինա Ջոլին ամերիկյան դերասանուհի է, ռեժիսոր, սցենարիստ, «Օսկարի» դափնեկիր և ՄԱԿ-ի ազատ կամքի դեսպան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728