Բաժիններ՝

Մաշկային խնդիրներն ու առողջության վիճակը. իմացեք, թե ինչ է հարկավոր օրգանիզմին

Մաշկի առողջությունն ու գեցեցկությունը կախված են մի շարք գործոներից՝ ներքին ազդեցությունից, սնունդից, նյութափոխանակության համակարգի վիճակից, հորմոնալ ֆոնից, և այլն։ Estet-portal.com կայքը ներկայացրել է, թե ինչ խնդիրների մասին կարող են վկայել մաշկային խնդիրները։

Բշտիկներ դեմքին և մարմնի վրա. ինչ է հարկավոր օրգանիզմին։ Հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունի օրգանիզմը, հարկավոր է ուշադրություն դարձնել մարմնի այն հատվածին, որտեղ խնդիրներ են առաջանում մաշկի հետ։ Դրա համար առաջարկվում է դիտարկել մարմնի հետևյալ հատվածները.

• դեմքի վերին հատված
• միջին հատված
• ներքևի հատված
• մարմին։

Ինչ է հարկավոր օրգանիզմին, եթե բշտիկները հայտնվել են դեմքի վերին հատվածում։ Եթե բշտիկները հայտնվում են մազերին մոտ հատվածում կամ ճակատին, ուշադրություն դարձրեք այն միջոցներին, որոնք օգտագործում եք մազերի խնամքի կամ հարդարման համար. դրանց բաղադրիչները կարող են բացասաբար անդրադառնալ մաշկի վիճակի վրա։ Եթե բշտիկները գտնվում են հոնքերի շրջանում, հավանական պատճառ կարող է լինել մազերի հեռացման միջոցը, ինչը մազերի ներաճման պատճառ կարող է լինել։ Հոնքերի արանքում հայտնվող բշտիկները հիմնականում կապված են լյարդի խնդիրների հետ. ձեր օրգանիզմին շարժում է հարկավոր, ճարպոտ, տապակած ուտելիքից և ալկոհոլից հրաժարում։ Եթե բշտիկները հայտնվում են հոնքերի շրջանում, խնդրի պատճառը կարող է հեղուկի անբավարար քանակը լինել։

Ինչ է հարկավոր օրգանիզմին, եթե բշտիկները հայտնվել են դեմքի միջին հատվածում։ Այտերի և ականջների հատվածում բշտիկների առաջացման պատճառ կարող է լինել բջջային հեռախոսը, որի վրա մեծ թվով բակտերիաներ են կուտակվում, որոնք մաշկի հետ հաճախակի շփման դեպքում հանգեցնում են խնդիրների։ Եթե այտերին ակնե է հայտնվում, ուշադրություն դարձրեք շնչառական համակարգի վիճակին և նյութափոխանակությանը։
Եթե բշտիկները հայտնվում են հոնքերի միջնամասից մինչև քթի ծայրն ընկած հատվածում, ապա հնարավոր է՝ խնդիրը սթրեսային իրավիճակներն են։

Ինչ է հարկավոր օրգանիզմին, եթե բշտիկները հայտնվել են դեմքի ներքևի հատվածում։ Այս հատվածն անմիջականորեն կապված է հորմոնալ ֆոնի հետ։ Հենց այս հատվածում են բշտիկներ հայտնվում դաշտանային ցիկլից առաջ։ Սթրեսը ևս կարող է հորմոնալ խանգարումների պատճառ դառնալ։

Ինչ է հարկավոր օրգանիզմին, եթե բշտիկները հայտնվել են մարմնի վրա։ Կրծքի հատվածում, անրակներին, ոտքերին, մեջքին բշտիկների առաջացումը կարող է շատ կիպ, «չշնչող» հագուստ կրելու հետևանք լինել։ Այս հատվածում բշտիկների առաջացումը կարող է կապված լինել նաև որոշակի մթերքներ մարսել չկարողանալու հետ։ Խնդիր կարող է առաջանալ նաև ներքին օրգանների, հորմոնալ հավասարակշռության հետ խնդիրների դեպքում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս