
«Պարույր Հայրիկյանի անցած ճանապարհը հարգում եմ, ու դրանից ելնելով՝ որևէ պատասխան չեմ տա». Արմեն Մարտիրոսյան

«Պարույր Հայրիկյանի գնահատականներին որևէ կերպ չեմ ցանկանում անդրադառնալ»,- այսօր Ազատության հրապարակում 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Մեր դիտարկմանը՝ Հայրիկյանը Օսկանյան-Օհանյան դաշինքի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միանալը որակել է՝ «օյինբազություն», նա այսպես արձագանքեց. «Ես Պարույր Հայրիկյանի անցած ճանապարհը հարգում եմ, ու դրանից ելնելով՝ որևէ պատասխան չեմ տա»:
Ինչ վերաբերում է դաշինքի ծրագրերին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ հուշագրի ստորագրմանը կից եղել է նոր օրակարգը, որտեղ այն գլխավոր ուղղություններն են, որոնք հիմք են հանդիսանալու ծրագրի համար. «Ծրագրում ուղղակի դրանք ավելի մանրամասն կներկայացվեն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում