Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է
Հայաստանում 2017 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսը նվազել է 0,6 տոկոսով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2016 թվականի դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշն աճել է 2,6 տոկոսով:
Այդ թվում պարենային ապրանքների գների ինդեքսը 2017 թվականի հունվարին դեկտեմբերի համեմատ աճել է 7,4 տոկոսով, իսկ 2016 թվականի հունվարի համեմատ այն ավելացել է 1,4 տոկոսով:
2017 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,4 տոկոսով ավելացել են ոգելից խմիչքների, ծխախոտի, իսկ 3,8 տոկոսով մշակույթի ապրանքների և ծառայությունների գները:
Միևնույն ժամանակ, 1,4 տոկոսով նվազել են հագուստի և կոշիկի, 4,4 տոկոսով բնակվարձի, վառելիքի, էլեկտրաէներգիայի, 6,3 տոկոսով տնային գործածության ապրանքների, 0,9 տոկոսով բուժսպասարկման և դեղորայքի, 1,7 տոկոսով տրանսպորտի և կապի, իսկ 2,6 տոկոսով այլ ապրանքների և ծառայությունների գները: