Բաժիններ՝

Ուշադրություն. արթրիտի 6 վաղ նշան

Արթրիտը հոդերի բորբոքային հիվանդություն է, տարածված խնդիր, որով տառապում է աշխարհի բնակոչության բավական մեծ հատված։ Econet.ru-ն ներկայացրել է արթրիտի 6 վաղ նշանները։

1. Գիշերային ժամերին ցավ հոդերում։ Եթե ցավն այնքան ուժեղ է, որ ազդում է քնի որակի վրա և ստիպում արթանանալ գիշերային ժամերին, սա կարող է օստեոպարոզի նշան լինել։

2. Հոդերի ձգվածություն քնելուց հետո։ Քնելուց կամ որոշակի ժամանակ նստած մնալուց հետո մկանների ձգվածությունը ռևմատոիդ արթրիտի նշաններից մեկն է։

3. Անսպասելի ցավ ոտքերի բթամատում։ Սա ևս կարող է վկայել արթրիտի առկայության մասին։

4. Ցավ ծնկներում աստիճաններով բարձրանալու արդյունքում։ Սովորաբար մարդիկ աստիճաններով բարձրանալու արդյունքում ծնկի ցավ են զգում, եթե նրանք օստեոարթրոզ ունեն։ Այս իրավիճակը սրվում է, եթե անձն ավելորդ քաշ ունի, մեծանում է հոդերի ծանրաբեռնվածությունը։

5. Գրիպանման իրավիճակ։ Գրիպոզ վիճակը, որը համադրվում է հոդացավերի և դրանց ձգվածությամբ, կարող է վկայել ռևմատոիդ արթրիտի մասին։ Սա դասվում է բորբոքային հիվանդությունների շարքին, երբ պրոցեսում հայտնվում է ամբողջ օրգանիզմը։

6. Դժվարություններ գործողություններ կատարելիս։ Չե՞ք կարողանում բանալին դնել փականի մեջ կամ կոճկել վերնաշապիկը։ Որպես կանոն՝ սա կապված է ռևմատոիդ արթրիտի հետ, որն ախտահարում է փոքր հոդերն ու խանգարում ձեռքերի մատների շարժմանը։

Նյութը հրապարկման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս