«ՄաքԴոնալդս»-ից պատասխանել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հարցմանը
«ՄաքԴոնալդս» ընկերությունը Հայաստանում ռեստորանային ցանց բացելու ծրագիր առայժմ չունի: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը տեղեկացրեց, որ նախարարության առևտրային վարչությունն այս մասին պաշտոնական նամակ էր ուղարկել «ՄաքԴոնալդս»-ին, որն էլ հայտնել է, որ առաջիկայում Հայաստանում իր առևտրային ցանցը բացելու մտա դրություն չունի:
«Պաշտոնական նամակը ստացվել է, որում մասնավորապես ասված է, որ ներկայում իրենք Հայաստանում ՄաքԴոնալդս ռեստորանային ցանց բացելու և զարգացնելու հետ կապված որևէ ծրագիր չունեն»,-ասաց Օհանյանը:
«Կոմերսանտ» պարբերականը տեղեկացրել էր, որ վրացի գործարար, «Կոկա-Կոլա Բոթլ. Ջորջիա» ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիան ստացել է Հայաստանում առաջին «ՄաքԴոնալդս» արագ սննդի կետը բացելու լիցենզիան: Այս մասին պարբերականին տեղեկացրել էր հենց գործարարը: