Օրգանիզմում երկաթի անբավարարության նշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Օրգանիզմի կենսագործունեությունն ապահովելու համար դրան բազմաթիվ նյութեր և միկոէլեմենտներ են հարկավոր։ Դրանցից թեկուզ մեկի անբավարար քանակը կարող է անբարենպաստ փոփոխությունների հանգեցնել, որոնք արտացոլվում են մարդու թե՛ առողջության, թե՛ արտաքին տեսքի վրա։ Estet-portal.com կայքը գրում է, որ նման երևույթներ տեղի են ունենում նաև երկաթի անբավարար քանակի դեպքում։
Հասկանալու համար, թե որքան վտանգավոր է երկաթի անբավարար քանակն օրգանիզմի համար, բավարար է թվարկել միայն այս միկրոէլեմենտի գործառույթները.
• մասնակցություն նյութափոխանակությանը
• հեմոգլոբինի ձևավորում
• թթվածնի տեղափոխում
• վահանաձև գեղձի աշխատանքի կարգավորում
• B խմբի վիտամինների մասնակցություն նյութափոխանակությանը
• օրգանիզմի աճ
• իմունային համակարգի կարգավորում
• տոքսինների հեռացում
• մաշկի, մազերի, եղունգների վիճակի կարգավորում։
Օրգանիզմին երկաթի անբավարար քանակը կարող է մի քանի պատճառ ունենալ.
1. Երկաթ պարունակող մթերքների քիչ օգտագործում՝ միս, ձուկ, ձու, կաթնաշոռ։
2. Արյան կորուստ։
3. Երկաթը յուրացնելու անկարողություն։
Ինչ նշաններ կարող են վկայել երկաթի անբավարար քանակի մասին
Երկաթի անբավարար քանակի նշանները հաճախ են անուշադրության մատնում կամ ընկալում՝ որպես այլ խնդիրներ։ Այդ պատճառով հարկավոր է ուշադիր լինել։
1. Հոգնածություն։ Եթե բջիջները բավարար քանակով թթվածին չեն ստանում, դա անդրադառնում է արտադրվող էներգիայի մակարդակի վրա։ Հետևաբար՝ եթե անհրաժեշտ քանակով էներգիա չի արտադրվում, ձեզ միշտ հոգնած կզգաք։
2. Հաճախակի վարակներ։ Երկաթի գործառույթնրից մեկն իմունային համակարգի աշխատանքի կարգավորումն է Այս էլեմենտի անբավարար քանակը կարող է օրգանիզմը խոցելի դարձնել վարակների նկատմամբ։
3. Մաշկի գունատություն։ Մաշկին վարդագույն երանգ հաղորդում է հեմոգլոբինը։ Համապատասխանաբար, մաշկի գունատությունը պայմանավորված է երկաթի անբավարար քանակով։
4. Այտուցված լեզու։ Թթվածնի անբավարար քանակի դեպքում մկանները կարող են մեծանալ և ցավային զգացողությունների առաջացման պատճառ դառնալ։ Այդպիսի ազդեցության ենթարկվող մկաններից մեկը լեզուն է։
5. Մազաթափություն։ Երկաթի բացակայության դեպքում մազերը թափվում են, քանի որ մազերի ֆոլիկուլներին անհրաժեշտ քանակով թթվածին չի հասնում։
6. Երկաթի անբավարար քանակի դեպքում կարող են նկատվել նաև հետևյալ նշանները.
• գլխապտույտ
• դեպրեսիա
• եղունգների թուլություն
• ճանաչողական հատկությունների թուլացում
• նյարդային խանգարումներ
• վահանաձև գեղձի ֆունկցիայի թուլացում
• նյութափոխանակության խանգարումներ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը