10 դերասան պատմել է՝ ինչ է նշանակում խաղալ բաց տեսարաններում
Պրոֆեսիոնալ դերասաններն ընդունակ են անհավանական կերպարանափոխության։ Adme.ru-ն գրում է, որ երբ գործը հասնում է բաց տեսարաններին, գործը բարդանում է։ Շատ դերասաններ այն կարծիքին են, որ իրավիճակն ավելի շատ անհարմար է և ծիծաղելի, քան սեքսուալ։ Կայքը ներկայացրել է հայտնի դերասանների պատմություններն այն մասին՝ ինչպես են նրանք նկարահանվել բաց տեսարաններում և ինչ են զգացել այդ ընթացքում։
1. «Blue valentine» («Կապույտ վալենտին»)։ Միշել Ուիլյամս. «Առաջին հերթին նկարել ենք մեր հարաբերությունների սկզբի մասին պատմող հատվածները։ Ուրախ և կենդանի էր ստացվում։ Ապա անցանք բաց տեսարանների նկարահանմանը, և դա սարսափելի էր։ Ես և Ռայանը նույնիսկ դադարել էինք շփվել։ Թվում էր, թե այդ տեսարաններն անվերջ էին։ Ամեն գիշեր՝ նկարահանման հրապարակից տուն գնալուց հետո, պառկում էի պատուհանագոգին, երաժշտություն միացնում առավելագույն բարձրությամբ, գլուխս շան նման դուրս հանում պատուհանից և գոռում։ Դա իրականությունից հեռանալու իմ միջոցն էր»։
2. «No Strings Attached» («Առանց պայմանների»)։ Էշտոն Քաթչեր. «Միշտ անհամար իրադրություններ են առաջանում՝ արդյո՞ք լավ ստացվեց, թե՞ ոչ։ Հետո գործողության միջնահատվածում սկսում եք ձեզ այնպես պահել, կարծես ոչինչ էլ չի եղել, և գիտակցում ձեր դերասանական պրոֆեսիոնալիզմը»։
3. «Gone girl» («Անհետացածը»)։ Ռոզամունդ Փայք. «Միայնակ ես մնում տղամարդու հետ, ով ամուսինդ չէ և ով զուգընկեր ունի… Նա ներքնազգեստով է, դու՝ ևս, և կարծես թե սեռական հարաբերություն եք ունենում՝ առանց ներքնազգեստը հանելու»։
4. «Love & other drugs» («Սեր և այլ դեղամիջոցներ»)։ Էնն Հեթուեյ. «Որոշել էի, որ ամեն ինչ կանեմ ինչպես հարկն է՝ հանել հագուստը վերջին պահին, իսկ դադարի ընթացքում նորից հագնվել։ Հետո հասկացա, որ ամեն անգամ, երբ հագնում եմ հագուստը, մաքրում եմ ամբողջ գրիմը, ինչն ամեն անգամ նկարահանումները երկարացնում է ևս 20 րոպեով։ Դա շատ նման է կյանքում հանդիպող իրավիճակին՝ հենց դադարում եք ինչ-որ բան անել ձեզ համար, սկսում եք դա անել մյուսների համար։ Կարող եմ ասել, որ ուրախ էր»։
5. «Black swan» («Սև կարապ»)։ Միլա Կունիս. «Դժվար է բաց տեսարաններում նկարահանվելը։ Կարևոր չէ՝ ով է զուգընկերդ՝ ընկե՞րդ, կի՞ն, թե՞ տղամարդ։ Նկարահանման նույն հրապարակում գտնվում են բազմաթիվ մարդիկ, ովքեր լուսավորում են, ուղղում քեզ. այդպիսի իրավիճակում ցանկացածն իրեն անհարմար կզգա»։
6. «Crank: High Voltage» («Ադրենալին. բարձր լարում»)։ Ջեյսոն Սթեյթեմ. «Շատ դժվար է խաղալ ագրեսիվ սեռական հարաբերության տեսարան, հատկապես հանրային վայրում՝ բղավող մարդկանց շրջապատում, ովքեր նկարում են քեզ»։
7. «Chloe» («Քլոե»)։ Ամանդա Սայֆրես. «Այնքան անհարմար էր։ Չես կարող ազատվել այդ զգացումից՝ այն միշտ քեզ հետ է, նույնիսկ, եթե իրական կյանքում դա առաջին անգամ եք անում։ Տարօրինակ է»։
8. «The Wolf of Wall Street» («Ուոլ սթրիթի գայլը»)։ Լեոնարդո դի Կապրիո. «Երբ այնպիսի կերպարի եք մարմնավորում, ինչպիսին Ջորդանն է, ցանկանում եք ճշգրտությամբ արտահայտել նրա էությունը։ Այս դեպքում հարկավոր է պարզապես անել դա։ Պետք չէ այդ պահին քո մասին մտածել, քանի որ պատմությունը ոչ թե ձեր մասին է, այլ ուրիշի»։
9. «A Dangerous Method» («Վտանգավոր մեթոդ»)։ Կիրա Նայթլի. «Նկարահանումից առաջ մի քանի բաժակ օղի խմեցի, հետո՝ մի քանի բաժակ շամպայն այն բանի համար, որ այլևս երբեք նման բան չեմ կրկնի»։
10. «Passengers» («Ուղևորներ»)։ Ջենիֆեր Լոուրենս. «Հանդիսատեսն էրոտիկ տեսարաններ է նայում և կարծում, թե դա սեքսուալ է, բայց դերասանները գիտեն, որ չկա ավելի անհարմար բան, քան բաց տեսարանները։ Ի դեպ, Քրիսն իսկական ջենթլմեն է։ Նա շատ էր աշխատում, որ ինձ հարմար լիներ և հանգիստ։ Առաջին բաց տեսարանը չէր, որում նա նկարահանվում էր։ Նկարահանումից առաջ նա առաջարկեց մի գավաթ գինի խմել՝ թուլանալու համար։ Ես համաձայնեցի»։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը