
ՀՀԿ նախընտրական ծրագիրը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ

ՀՀԿ նախընտրական ծրագիրը պատրաստ կլինի հաջորդ շաբաթվա կեսերին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մեր նախընտրական ծրագրի հիմքում լինելու են անվտանգության ամրապնդումը, տնտեսական առաջընթացը, ժողովրդավարության զարգացումը, արդարադատության ոլորտում առկա խնդիրների հնարավորինս վերացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, արտաքին քաղաքականությունը»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ արտաքին քաղաքական դաշտում Հայաստանը պետք է շարունակի բարեկամական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, երկխոսությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և հարևան երկրների հետ: