Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը
Փետրվարի 6-10-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 95,804,443 դոլար 485.72 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 102,987,657 ԱՄՆ դոլար 486,85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 22,260,468 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 17,930,065 եվրո 517,13 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8,873,926 եվրո 522,47 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 713,670,315 ՌԴ ռուբլի 8,19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 294,051,873 ՌԴ ռուբլի 8,29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: