«Բելառուսում ՀՀ դեսպանին ետ կանչելու անհրաժեշտություն չկա». Արտակ Զաքարյան

Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ Բելառուսում Հայաստանի դեսպանին ետ կանչելու անհրաժեշտություն չկա: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա: Այլ տիպի գործողություններ է պետք համադրել: Թողեք, որ ամեն ինչ իր ժամանակին իր ձևով գնա»,- ասաց Ա.Զաքարյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվել է Ադրբեջան: Բելառուսի Գերագույն դատարանը փակ ռեժիմով, առանց Լապշինի ներկայության, քննել և ուժի մեջ էր թողել Ադրբեջան արտահանձնելու որոշումը:
Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինն անցած տարի ձերբակալվել էր Մինսկում 2016 թ-ին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728