
Բեքհեմը բարեգործության օգնությամբ փորձել է ստանալ ասպետի տիտղոս

Լեգենդար անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը շահադիտական նպատակներով լավ գործեր է կատարել: Անգլիական ֆուտբոլի խորհրդանիշն իր գործունեության պատճառով ընկել է մեծ սկանդալի մեջ:
Ինչպես պարզել են Football Leaks-ի հաքերները, նախկին ֆուտբոլիստը հենց այնպես չի զբաղվել բարեգործությամբ: Բեքհեմի նպատակը եղել է ասպետի տիտղոս ստանալը, իսկ բարեգործությունը կարող էր դրական ազդեցություն ունենալ նրա կերպարի վրա:
Արդյունքում՝ Բեքհեմը չի կարողացել հասնել իր նպատակին և իրեն թույլ է տվել ոչ պատշաճ արտահայտություններ լորդերի հասցեին, ովքեր չեն օգնել իրեն ստանալ տիտղոսը:
«Այս պատմությունը հիմնված է հնացած նյութի վրա, որը գողացված է եղել: Այս բոլոր հայտարարությունները պոկված են կոնտեքստից և սխալ պատկերացում են ստեղծում»,- տեղեկությունը մեկնաբանել են Բեքհեմի ներկայացուցիչները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը