
Սպառողական շուկայում արձանագրվել է 2.6 տոկոս գնաճ

ՀՀ սպառողական շուկայում 2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.6% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 7.4% գնաճով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 6.7%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների՝ համապապասխանաբար 0.6% և 0.7% նվազում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017թ. հունվարին 2016թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 101.7%, ոչ պարենային ապրանքներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը`98.2%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.3-3.8% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.4%-ով: