Հայաստանում պարենային ապրանքների գներն աճել են
Հայաստանում 2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է պարենային ապրանքների 7.4% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի՝ 10.9%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 49.0% գնաճը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, դիտարկվող պարենայի ն 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-49 տոկոս գնաճ, մեկում՝ 0.2 տոկոս գնանկում, իսկ 4-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2017թ. հունվարին 2016թ. հունվարի համեմատ արձանագրվել է 10.6%, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ`49.0% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2017թ. հունվարին 2016թ. հունվարի համեմատ արձանագրվել է 19.4%, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ` 10.9% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է խաղողի`6.2%, ադամաթզի` 11.0%, կիտրոնի՝ 11.5%, ընկույզի միջուկի՝ 11.9%, խնձորի` 12.0%, տանձի` 14.6%, նռան` 19.6%, մանդարինի`35.6%, արքայանարնջի 52.9% գնաճը:
Հավկիթի հանրապետական միջին գինը 2017թ. հունվարին 2016թ. հունվարի համեմատ աճել է 1.3%-ով, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.8%-ով: Շաքարավազի հանրապետական միջին գինը 2017թ. հունվարին 2016թ. հունվարի համեմատ աճել է 15.0%-ով, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.6%-ով:
Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. հունվարին 2016թ. հունվարի համեմատ գրանցվել է 1.4% գնանկում, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ`0.2% գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.4%-ով: 2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է այլ մթերքի, ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.1% գնաճ: Միաժամանակ, հրուշակեղենի գինը նվազել է 0.2%-ով, իսկ հացամթերքի, ձկնամթերքի, կաթնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: