«2017 թվականն ավելի հաջող տնտեսական տարի կլինի». Գագիկ Մակարյան
Հայաստանի իրական ՀՆԱ-ն 9,5 միլիարդ է: Տնտեսական աճի տեմպերն էլ գունազարդվել էին, ու նոր կառավարությունը ներկայացրեց իրական պատկերը: 2016թ. տնտեսական իրավիճակի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի տնտեսության բարելավման շնորհիվ էր, որ 2016թ.-ը 0,5 տոկոս տնտեսական աճով ավարտեցինք:
«Որոշ ոլորտներում աճ գրանցվեց, իսկ որոշ ոլորտներում՝ նվազում, բայց այն պլատֆորմը, որը կառուցվում է ներկայիս կառավարության ջանքերով, այս տարի կտա իր արդյունքները. 2017 թվականն ավելի հաջող տնտեսական տարի կլինի»,- ասաց Գ. Մակարյանը՝ նկատելով, որ աշխարհում տնտեսական աճը դեպի դրականը միտում ունի, գլոբալ 3-4 տոկոս տնտեսական աճ է սպասվում, բայց Հայաստանում մեծ աճ չի գրանցվի: «Ռուսաստանում 1 տոկոս տնտեսական աճի պայմաններում Հայաստանից արտահանման թիվը եղածի համեմատ կարող է մոտ 10 տոկոս էլ ավելանալ»,- նկատեց նա:
Բանախոսը ցավալի փաստ համարեց այն հանգամանքը, որ Հայաստանը՝ լինելով գինու երկիր, Եվրասիական տնտեսական միության անդամ, չի կարողանում Վրաստանից ավելի շատ գինի արտահանել այդ շուկա: