«Ճիշտ կլիներ, որ Գագիկ Ծառուկյանը բիզնեսով զբաղվեր, ոչ թե քաղաքականությամբ». Մերուժան Տեր-Գուլանյան

«Իմ կարծիքով՝ Ծառուկյանն իր գործն այնքան լավ է անում, խոսքս իր բիզնեսի և տնտեսության մասին է, որ ստեղծել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։

Նրա խոսքով՝ ճիշտ կլիներ, որ Գ. Ծառուկյանը հենց դրանով զբաղվեր, ոչ թե քաղաքականությամբ. «Բայց դա իր ընտրության խնդիրն է»։

Խոսելով իշխանությունից և ՀՀԿ-ից դուրս եկած և ընդդիմադիր դիրքերից հանդես եկող նախկին պաշտոնյաների մասին՝ հրապարակախոսն ասաց. «Մարդիկ իրենց աշխատանքն արել են, իրենց գործն արել են ու նոր կառավարության կազմում չեն հայտնվել։ Ոչ մեկի ճակատին գրված չէ՝ «հավերժական նախարար», և այլն։ Լավ բաներ արեցին իրենց շրջանում։ Ինձ համար անհասկանալի է մի բան։ Կարելի է պաշտոնից դուրս գալ, բայց կուսակցությունից դուրս գալը տարօրինակ է թվում, որովհետև այդ կուսակցությունն է տարիներ շարունակ նրանց ճամփա տվել, հասցրել բարձր աստիճանի։ Ես այդպես չէի անի, եթե լինեի կուսակցության մեջ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728