Թրամփը սկսնակ է քաղաքականության մեջ և չի հասկանում՝ ինչ է կատարվում աշխարհում. Ռոուհանի
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թրամփը սկսնակ է քաղաքականության մեջ եւ չի հասկանում՝ ինչ է տեղի ունենում աշխարհում, տեղեկացնում է Reuters-ին:
«Թրամփը նոր մարդ է քաղաքականության մեջ,-նշել է Ռոուհանին:-Մինչ այդ նա ապրում էր միանգամայն այլ աշխարհում, իսկ այժմ հայտնվել է բացարձակապես անծանոթ իրադրության մեջ: ԱՄՆ-ը մեծ գին կվճարի, նախքան նա կհասկանա, թե իրականում ինչ Է տեղի ունենում աշխարհում»:
Մեկնաբանության համար առիթ է դարձել ԱՄՆ-ի նախագահի կողմից ստորագրված օրենքը, որը սահմանափակում Է ներգաղթը իսլամական մի շարք երկրներից, ներառյալ Իրանը: «Այժմ մարդկանց բաժանելու ժամանակը չթ»,-ասել թ Ռոուհանին, հավելելով, որ Թեհրանն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի ի պատասխան ԱՄՆ-ի ղեկավարի որոշման:
Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը կդադարեցնի ամերիկացիներին մուտքի այցագրեր տալը՝ ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հրամանագրի:
«Դրան մեր պատասխանն այս է. մենք ամերիկացիներին Իրան այցելելու այցագրեր չենք տա»,- ասել է Զարիֆը: Նրա խոսքով՝ հնարավոր են այդ կանոնից բացառություններ: «Եթե լինեն բացառություններ, ապա դրանք կքննարկվեն Իրանի ԱԳ նախարարության կողմից, դրանից հետո կընդունվի որոշում»,-հայտարարել է նախարարը:
Հունվարի 27-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն 120 օրով սահմանափակվում է փախստականների մուտքն ԱՄՆ եւ 90 օրով մուտքն ԱՄՆ կասեցվում է Իրաքի, Սիրիայի, Իրանի, Սուդանի, Լիբիայի, Սոմալիի եւ Եմենի քաղաքացիների համար: Դա առաջ է բերել զանգվածային բողոքներ, նախագահի որոշումը դատապարտել են բազմաթիվ քաղաքական գործիչներ Ամերիկայում ու նրա սահմաններից դուրս: