«Համախմբում» կուսակցությունը հերքում է ֆինանսական խնդիրներ ունենալու մասին լուրերը

«Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե կուսակցությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և փակում է տարածքային գրասենյակները: Արեգնազ Մանուկյանի խոսքով՝ կուսակցությունը, որը հիմնադրման օրվանից անընդհատ կառույցներ է ստեղծել մարզերում և Երևանի վարչական շրջաններում, այս փուլում էլ ավելի ինտենսիվ ձևով է ընդլայնում իր կառույցների աշխարհագրությունը:

«Եթե օրական երկու-երեք կառույց ստեղծելը համարվում է փակվել, ապա դա արդեն այլ մեկնաբանության տեղիք է տալիս»,- հայտարարել է Մանուկյանը:

Նա նաև հիշեցրել է, որ հունվարի 31-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության գրասենյակի բացումը, իսկ դրանից երկու օր առաջ`  կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցը: Արեգնազ Մանուկյանը հավելել է, որ միայն վերջին երկու գրասենյակների բացման արդյունքում կուսակցությանն անդամակցել է 700 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728