
«Դուք ուզում եք, որպեսզի ես Մխիթարյանին թողնեմ պահեստայինների նստարանի՞ն. ես չեմ կարող դա անել». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ թիմի հարձակվող Անտոնի Մարսիալը «Ուիգանի» դեմ գավաթի խաղում բավարարը չի արել, որպեսզի լինի ԱՊԼ-ի «Հալ Սիթիի» դեմ խաղում մեկնարկային կազմում:
«Մարսիալն «Ուիգանի» խաղում արեց բավարար, որպեսզի լինի պահեստայինների նստարանին: Նա պետք է ավելի լավ աշխատի, քան մյուսները, որոնք մրցակցում են նրա հետ այդ դիրքի համար:
Դուք ուզում եք, որպեսզի ես պահեստայինների նստարանին թողնեմ Հենրիխ Մխիթարյանի՞ն, ով «Ուիգանի» դեմ խաղում ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ և այդքան լավ խաղաց: Ես չեմ կարող դա անել:
Ֆուտբոլիստներն իրենք են նվաճում իրենց տեղը: Ես միայն վերլուծում եմ այն, ինչ նրանք անում են, և աշխատում եմ արդար լինել նրանց հետ: Նման լավ խաղի պայմաններում Մխիթարյանը պետք է խաղա «Հալի» դեմ: Դա շատ պարզ է»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը