
Մատուտակի արմատը՝ մակերիկամների բուժակ

Մակերիկամները մեծ ազդեցություն ունեն մեր օրգանիզմի վրա: Այս փոքր էնդոկրին գեղձերը ստերոիդ, ադրենալին և նորադրենալին հորմոններ են արտազատում: Հենց այս հորմոններն են օգնում մեր օրգանիզմին պայքարել սթրեսի դեմ, ինչպես նաև ազդում են քնի որակի վրա:
Մակերիկամների աշխատանքը
Մակերիկամներն օրգանիզմի վահանն են սթրեսի դեմ: Երբ այս օրգանները լիովին առողջ են, հոգնածություն և հյուծվածություն չենք նկատում:
Մակերիկամների աշխատանքը թուլանում է միայն այն դեպքում, եթե մարդը տարիներ շարունակ սթրեսի է ենթարկվում:
Եթե անդադար հոգնածություն եք զգում, ապա սա նշանակում է, որ մակերիկամների աշխատանքը խախտվել է: Իսկ աշխատանքը վերականգնելու համար կարող եք դիմել ժողովրդական բժշկությանը:
Առաջարկում ենք մատուտակի արմատներից թեյ պատրաստել:
Բաղադրություն
- 2 թ/գ մատուտակի արմատ
- 5 լ ջուր
- 1 թ/գ գազարի չորացրած տերևներ
Պատրաստման եղանակը
Մատուտակի արմատը եփեք 2-3 րոպե, սառեցրեք և հեղուկը լցրեք ապակե շշի մեջ: Շիշը փաթաթեք տաք ծածկոցով, թողեք թրմվի 7-8 ժամ: Խառնուրդը քամեք:
Խառնուրդն ընդունեք օրական 4 անգամ՝ 100 գրամի չափով: Պետք է նշել, որ այս ըմպելիքի երկարատև օգտագործումը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Սրանից խուսափելու համար ըմպելիքին գազարի տերևներ ավելացրեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը