Խրթխրթան քաղցր բլիթներ. շատ համեղ աղանդեր Իսպանիայի հրեաներից
Ալմոյշավենա: Ոչ, սա հմայախոսություն չէ, այսպես կոչվում են շատ համեղ խրթխրթան քաղցր բլիթները, որոնք պատրաստում են Իսպանիայի հրեաները:
Ջեռոցում պատրաստվող բլիթների բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Ջուր – 200 մլ
2. Կարագ – 50 գ
3. Բուսայուղ – 50 գ
4. Ալյուր – 130 գ
5. Աղ – 1 պտղունց
6. Ձու – 3 հատ
7. Շաքարավազ – 5 ճ/գ
8. Աղացած դարչին
Պատրաստման եղանակը
1. Ջուրը եռացնել, ավելացնել կարագը և բուսայուղը:
2. Երբ կարագը հալվի, վերցնել կրակից, ավելացնել ալյուրը և աղը: Խմորը խառնել բահիկով:
3. Հիմա աստիճանաբար ավելացնել ձվերը, առանց շտապելու խառնել:
4. Տապակը պատել յուղաթղթով, վրան քսել բուսայուղ: Խմորը տարածել ամբողջ տապակի վրա:
5. Խմորի վրա ցանել շաքարավազ և աղացած դարչին:
6. Թխել 180 աստիճան ջեռոցում 20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը