
Jimmy Choo-ն կանանց կոշիկ է պատրաստել վայրի բնության ոգով

Jimmy Choo բրիտանական մակնիշը թողարկել է կոշիկի նոր հավաքածու: Շնորհանդեսի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում: Դրա ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է դարձել վայրի բնությունը։
«Ամեն ինչ սկսվեց այն մտքից, որ բնության մեջ իսկապես գոյություն ունեն իրենց գեղեցկությամբ ապշեցնող երևույթներ, որի միակ դիզայներն ևվոլյուցիան է: Դրանք խենթացնող և շլացուցիչ բաներ են»,-ասել է կրեատիվ տնօրեն Սանդրա Չոյը:
Jimmy Choo բրիտանական բրենդը, որը մասնագիտանում է կոշիկի և աքսեսուարների թողարկման բնագավառում, ստեղծվել է 1996 թվականին: Նրա հաճախորդներից մեկը եղել է արքայադուստր Դիանան: 2003 թվականին ընկերության հիմնադիր Ջիմմի Չուն նորաձևության ինդուստրիայի հանդեպ ունեցած վաստակի համար ստացել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ պատվավոր տիտղոսը: