
Պարզ և արդյունավետ բաղադրատոմսեր՝ մի շարք հիվանդությունների դեմ

Մեղրը, ընկույզը, դարչինն ու կիտրոնը համադրելիս՝ ստանում ենք հզոր դեղամիջոցներ, որոնք կարող են հրաշքներ գործել և բուժել մի շարք հիվանդություններ: Երբ խոսք է գնում մեղրի մասին, բոլորն են համաձայն, որ սա լավագույն բնական մթերքն է, որը կարող է բուժել գրեթե ամեն ինչ:
Ընկույզը հարուստ է բջջանյութով, սպիտակուցներով, վիտամիններով և հանքանյութերով: Դարչինն ունի յուրահատուկ համ և ուժեղ բույր, այն օգտագործվում է՝ որպես բնական դեղամիջոց: Դարչինը կարելի է օգտագործել աղացած վիճակում: Կիտրոնը ցիտրուսային միրգ է, որի օգտակար հատկանիշներն անսպառ են: Այն կարգավորում է ճնշումը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, ամրացնում է իմունային համակարգը, օգնում է գլխացավերի դեպքում: Գոյություն ունեն մի շարք դեղամիջոցներ, որ կարելի է պատրաստել այս 4 բաղադրիչների միջոցով:
Սակավարյունության դեմ հզոր դեղամիջոց: 500 գ մեղրին խառենք 500 գ մանրացրած ընկույզ և մեկ կիտրոնի քամած հյութ: Օրական երեք անգամ կերեք այս խառնուրդից 1 ճ/գ չափով:
Արյան բարձր ճնշում: 200 գ մանրացրած ընկույզը խառնեք 200 գ մեղրով: 45 օր շարունակ՝ ամեն օր, կերեք այս խառնուրդից 1 ճ/գ չափով:
Մրսածություն: 1 ճ/գ մեղրը խառնեք 0.5 գդալ դարչինին, օգտագործեք 3 օր շարունակ՝ 1 գդալի չափով: Սա օգնում է հազի դեմ:
Գլխացավ և անքնություն: Ամեն անգամ, երբ գլխացավ կամ անքնություն եք ունենում, 1 ճ/գ մեղր և 3 ընկույզ կերեք:
Նիհարելու միջոց: 200 մլ տաք ջրին ավելացրեք 1 գդալ մեղր, 1 գդալ դարչին և կես կիտրոնի հյութ: Նախաճաշից և քնելուց առաջ խմեք այս խառնուրդից 1 բաժակի չափով:
Միզուղիների ինֆեկցիաներ: Տաք ջրում լուծեք 2 գդալ դարչին և 1 գդալ մեղր: Խառնուրդն օգտագործեք շաբաթական 1 անգամ, և միզուղիների բակտերիաները կվերանան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը