Բաժիններ՝

Օբլակը «Մանչեսթեր Յունայթեդում» կփոխարինի Դե Խեային, եթե վերջինս տեղափոխվի «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է Մադրիդի «Ատլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակին: Ինչպես հաղորդում է AS-ը, «Կարմիր սատանաները» կարող են ստորագրել 24-ամյա դարպասապահին այն դեպքում, եթե Դավիդ Դե Խեան Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու որոշում ընդունի:

Այնուամենայնիվ, մանկունյանցիների ղեկավարության գլխավոր խնդիրը մնում է Դե Խեային ակումբի շարքերում պահպանելը: 26-ամյա իսպանացի դարպասապահին արդեն պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ առաջարկ է արվել:

Ընթացիկ մրցաշրջանում Օբլակն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 15 խաղ և բաց է թողել 13 գնդակ: Դե Խեան խաղացել է 21 խաղ և բաց է թողել 20 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031