
Ընդամենը 4 ճաշի գդալ, և կմոռանաք բարձր ճնշման մասին

Budetezdorovy կայքն առաջարկում է հրաշալի հյութ, որը բաղկացած է 3 հզոր բաղադրիչներից: Այս հյութը հեշտորեն լուծում է մի քանի առողջական խնդիրներ, օրինակ՝ քրոնիկ հոգնածությունը, մաքրում է անոթները, նվազեցնում է արյան մեջ ճարպերի մակարդակը, մաքրում է լյարդը, օգնում է արագ հաղթահարել մրսածությունը, ամրացնում է իմունիտետը, կարգավորում է ճնշումը: Այս հյութը լավագույն կերպով պայքարում է ազատ ռադիկալների, ինչպես նաև՝ սրտանոթային հիվանդությունների դեմ:
Ձեզ անհրաժեշտ է
• 4 պճեղ սխտոր
• 1 ճ/գ աղացած կոճապղպեղ
• 4 կիտրոն
• 1 բաժակ ջուր
Բոլոր բաղադրիչները մանրացրեք բլենդերի մեջ, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Ավելացրեք նաև ջուրն ու լավ խառնեք: Խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և պահեք սառնարանում: Մի անհանգստացեք սխտորի համի համար, քանի որ կիտրոնը նեյտրալացնում է սխտորի համը: Համը լավացնելու համար կարող եք նաև մեղր ավելացնել:
Օրական 4 ճ/գ խմեք այս խառնուրդից առավոտյան՝ դատարկ ստամոքսին, և ընթրիքից 2 ժամ առաջ: Եթե ստամոքսի խնդիր ունեք, սկսեք ընդունել այս խառնուրդը կես ճաշի գդալից: Խառնուրդը կարող եք խմել ամեն օր և դադար տալ ընդամենը մի քանի օրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը