Բաժիններ՝

Մի քանի խորհուրդ՝ նշիկաբորբով հաճախ հիվանդացողներին

Նշիկաբորբը (անգինա), վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է քմային նշագեղձերի բորբոքումով։ Նշիկաբորբն ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է, իսկ դրանով հաճախակի հիվանդանալը կարող է կապված լինել քթի խոռոչի և դրա հավելյալ ծոցերի, ինչպես նաև բերանի խոռոչի թարախային բորբոքումների հետ։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն, եթե հաճախակի եք հիվանդանում նշիկաբորբով:

1. Օրական մի քանի անգամ՝ 3-5 րոպե, ողողեք բերանը խնձորի քացախով, վերջին ողողումն արեք քնելուց առաջ: Ամեն ողողումից հետո 6%-անոց քացախի և 0.5 բաժակ ջրի խառնուրդի մի քանի կաթիլ խմեք:

2. Հավասար քանակությամբ խառնեք կիտրոնի հյութն ու մեղրը, ողողեք կոկորդն այս խառնուրդով մի քանի րոպե, ապա կուլ տվեք:

3. Շաքարաջրով կամ բազուկի հյութով ողողեք կոկորդը:

4. Նշիկաբորբը կարելի է բուժել հում բազուկի միջոցով: Բաժակի մեջ բազուկ քերեք և 6 %-անոց քացախ ավելացրեք, թողեք թրմվի 1 ժամ, ապա քամեք և կում-կում խմեք:

5. Գրեթե րոպեական բուժում է ապահովում ակնամոմի սպիրտային թուրմը: 10 գ մանրացրած ակնամոմի վրա 100մլ 70%-անոց սպիրտ լցրեք, թողեք թրմվի մի քանի օր սենյակային ջերմաստիճանում՝ անդադար խառնելով: Ապա քամեք խառնուրդը, ստացված մզվածքից 2 թ/գ խառնեք 0.5 բաժակ տաք ջրում և ողողեք կոկորդը:

6. Կարող եք նաև ակնամոմի մի քանի կտորներ պահել բերանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս