Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը միայն 8-րդն էր լեհական մրցաշարում
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը լեհական միջազգային մրցաշարում միայն 8-րդ տեղը գրավեց:
Լեհաստանում կայացած Mentor cup 2017 միջազգային մրցաշարում Հայրապետյանը տղամարդկանց մենասահքում հավաքելով ընդամենը 172.12 միավոր գրավեց 8-րդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքում արժանացավ բրոնզե մեդալի: