Բաժիններ՝

«Մեսսին հանգիստ է և ցանկանում է շարունակել խաղալ «Բարսելոնայում». Լուիս Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է «Լաս-Պալմասի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակի մասին (5:0):

«Մամուլը միշտ իր տեսանկյունից է ամեն ինչ հասկանում: Մեսսին միանգամայն հանգիստ է և ցանկանում է շարունակել խաղալ «Բարսելոնայում», և ակումբը գիտի, թե ինչ է պետք անել: Նախագահն ասել է, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Մեսսիի հետ:

Պետք է միշտ օգնել թիմին. ահա թե ինչի վրա եմ ես աշխատում: Մեզ համար շատ կարևոր էր այս հաղթանակը»,- ասել է Սուարեսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս