![](/banners/BeFunky-design.jpg)
Միջազգային հումանիտար կազմակերպությունները մոռացել են Հալեպի մասին. ՌԴ ՊՆ
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/1483555070.jpg)
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ միջազգային հումանիտար կազմակերպություններն օգնություն չեն ցուցաբերում ահաբեկիչներից ազատագրված Հալեպի բնակիչներին, իսկ արևմտյան կենտրոնական ԶԼՄ-ները «մոռացել» են քաղաքի խաղաղ բնակչության մասին: Այս մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:
«Հալեպի ազատագրումից անցել է մեկ ամիս, սակայն միջազգային հումանիտար կազմակերպությունների կողմից այդպես էլ իրական օգնություն խաղաղ բնակչությանը չի ցուցաբերվում: Միաժամանակ, քաղաքում խաղաղ կյանքը վերականգնվում է: Բնակիչները, կյանքերը ռիսկի տակ դնելով, վերադառնում են իրենց տներ և ինքնուրույն զբաղվում դրանց ականազերծմամբ»,- ընդգծել է Կոնաշենկովը: