Բաժիններ՝

Ռուսաստանը շարունակում է ավելացնել ռազմական ներկայությունը Սիրիայում. Fox News

Ամերիկացի պաշտոնյաները հայտնում են, որ Ռուսաստանը շարունակում է ավելացնել ռազմական ներկայությունը Սիրիայում, թեև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բոլորովին հակառակի մասին էր հայտարարում, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների։

Նրանց տվյալով՝ Ռուսաստանը ևս 4 «Սու-25» գրոհիչ ինքնաթիռներ է տեղակայել Սիրիայի ռազմաբազայում։

«Ռուսներն ասում են, որ իրենք հետ են քաշվում, սակայն մենք չենք տեսել դրա ոչ մի վկայություն։ Հակառակը, մենք նկատում ենք, որ նոր ուժեր են գալիս»,- հայտարարել է աղբյուրներից մեկը։

Դեկտեմբերի վերջին հաղորդվում էր, որ ՌԴ նախագահը հայտարարել էր Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը կրճատելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031