
New Balance-ը ներկայացրել է Apple Watch-ի մրցակցին

Միացյալ Նահանգների New Balance ընկերությունը ցուցադրել է խելացի ժամացույցի մոդել, որն ստեղծվել է intel ֆիրմայի հետ համագործակցությամբ: Նորույթին նվիրված տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:
Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ այս գաջեթը կարելի է գնահատել որպես Apple Watch-ի մրցակից: Խելացի ժամացույցը հանդերձված է ֆիթնես-թրեքերով, կարող է հաշվել սրտի զարկերը, նաև դրանում կա կուտակիչ, որն ապահովում է մինչեւ 24 ժամ անընդհատ աշխատանք:
New Balance-ը մարզական և ամենօրյա հագուստի, կոշիկի և աքսեսուարների ամերիկյան առեւտրանիշ է: Այն 1906 թվականին հիմնել է Ուիլյամ Ջ. Ռալլին:
https://www.youtube.com/watch?v=9Y5fhknWOO8