
«Կապելոյին կասեմ, որ չեմ դառնա «Բարսելոնայի» նախագահ. այդ աշխատանքը Պիկեի համար է». Պեպ Գվարդիոլա

Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է «Ռեալի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյին, ով իսպանացի մարզչի համար կանխատեսել էր «Բարսելոնայի» նախագահի աշխատանքը:
«Ինձ բախտ է վիճակվել խաղալ Ֆաբիո Կապելոյի ղեկավարությամբ, և ես նրան կասեմ, որ երբեք չեմ դառնա «Բարսելոնայի» նախագահ: Այդ աշխատանքը նախատեսված է Պիկեի համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը