Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին, Անտուան Գրիզմանը և Ջանլուիջի Բուֆոնը հայտնվել են ՈւԵՖԱ-ի 2016թ. խորհրդանշական հավաքականում
Կազմն այնքան լավն է, որ Նեյմարը, Լուիս Սուարեսը և Գարեթ Բեյլը չեն ընդգրկվել:
Հինգշաբթի ՈւԵՖԱ-ն ամփոփել է 2016թ. խորհրդանշական հավաքականի ձևավորման համար երկրպագուների քվեարկության արդյունքները: Թիմի կազմի մեջ ընդգրկվել են.
Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենթուս»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Լեոնարդո Բոնուչին («Յուվենթուս»), Ժերոմ Բոատենգը («Բավարիա»), Ժերար Պիկեն («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Թոնի Քրոսը («Ռեալ»), Անդրես Ինյեստան («Բարսելոնա»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Անտուան Գրիզմանը («Ատլետիկո»), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»):
Ամենից շատ ձայներ ստացել է Ռամոսը (75%)՝ առաջ անցնելով Կրիշտիանու Ռոնալդուից (69%) և Լիոնել Մեսսիից (64%):
Պատրաստեց Անի Գաբուզյանը