
Ռիհադ Մահրեզը ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ

«Լեսթերի» կիսապաշտպանը գերազանցել է Պիեր-Էմերիկ Օբամեյանգին և Սադիո Մանեին:
Քվեարկության արդյունքում Ալժիրի հավաքականի կիսապաշտպանը հավաքել է 361 ձայն և առաջ է անցել Գաբոնի հավաքականի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգից (313 ձայն) և Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեից (186):
Աֆրիկայի 2016թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Պիթսո Մոսիմանեն, ով «Մամելոդի Սանդաունզի» հետ հաղթել է աֆրիկյան Չեմպիոնների լիգան, հաղորդում է Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը:
2016թ. Մահրեզը «Լեսթերի» հետ դարձել է Անգլիայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը