Բաժիններ՝

«Ֆուտբոլում ամենաբարդը մրցավարների աշխատանքն է». Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գնահատել է Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Ատլետիկի» հետ հանդիպման ժամանակ (1:2) մրցավար Դավիդ Բորբալանի աշխատանքը:

Բիլբաոյի ակումբը 74-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստով, իսկ 80-րդ րոպեից խաղը շարունակեց 9 խաղացողով:

«Առաջին խաղակեսի վերջում դժգոհության բռնկումը մրցավարի որոշման արդյունք էր: Սակայն, պետք է հիշել, որ մրցավարների աշխատանքը շատ դժվար է գնահատել:

Ես կարծում եմ, որ ֆուտբոլում ամենաբարդը հենց մրցավարների աշխատանքն է»,- ասել է Էնրիկեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս