
Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են 3 ավտոմեքենա

Հունվարի 3-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21703», «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21703»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: