Բժիշկ Մյասնիկովը հողմնացրիվ է արել ժամանակակից բժշկության մասին առասպելները. 3 գլխավոր խորհուրդ այն մասին, թե ինչպես պահպանել առողջությունը
Ալեքսանդր Լեոնիդի Մյասնիկովը հայտնի սրտաբան է, ընտանեկան բժիշկ և գրող:
Նա գիտելիքների մեծ պաշարով և փորձով բժիշկ է: Նրա մասնագիտական գործունեությունը սկսվել է Մոզամբիկում և Անգոլայում: Երկար ժամանակ Մյասնիկովը զբաղվել է բժշկական պրակտիկայով Ռուսաստանում՝ հասցնելով նույնիսկ լինել Կրեմլի հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնում:
Բժշկության առասպելներ
1. Մրսածության դեմ միակ գործուն միջոցն ամուր իմունիտետն է: Շատ մարդիկ սխալմամբ ենթադրում են, որ մրսածությունից իրենց կարող է փրկել հերթական գովազդվող դեղամիջոցը: Բժիշկ Մյասնիկովը պնդում է, որ մրսածության դեմ պետք է պայքարել ոչ թե հիվանդության ընթացքում, այլ դրանից մի քանի ամիս առաջ:
Հարկավոր է հասկանալ, որ իմունիտետի բարձրացման դեղամիջոց գոյություն չունի: Եթե այն գոյություն ունենար, ապա շատ հիվանդություններ, ներառյալ՝ ՁԻԱՀ-ը, չէին ներկայացնի վտանգ հասարակության համար:
2. Չկա այնպիսի հիվանդություն, ինչպիսին դիսբակտերիոզն է։ Արտասահմանում բժիշկները չեն հասկանում, թե ինչ է նշանակում դիսբակտերիոզ ախտորոշումը: Արտասահմանցի պացիենտների մոտ նույնպես լինում են ստամոքսի խանգարումներ, բայց փորձառու մասնագետները հասկանում են, որ դրա հետևում կարող են թաքնված լինել տասնյակ պատճառներ:
Իսկ մեզ մոտ այդ բոլորին անվանում են դիսբակերիոզ: Մյասնիկովը պնդում է, որ դիսբակտերիոզը չի կարելի դիտարկել՝ որպես առանձին հիվանդություն:
3. Սննդի արդյունաբերությունը մեզ ավելի շատ է սպանում, քան դեղագործականը։ Բժիշկը պնդում է, որ պետք է ճիշտ սնվել. ամեն օր մարդը պետք է ուտի 0.5 կգ միրգ և բանջարեղեն՝ համադրելով դրանք մսի և ձկան հետ: Առողջ կենսակերպի պարտադիր տարր պետք է դառնան ֆիզիկական վարժությունները. շաբաթական 5 անգամ՝ 40-ական րոպե:
Բժիշկ Մյասնիկովի 3 գլխավոր խորհուրդները
1. Երբեք մի խղճացեք Ձեզ: Պետք է ավելի շատ շարժվել և ստամոքսին երես չտալ տարբեր քաղցրեղեններով և թխվածքներով: Պետք է մեկընդմիշտ մոռանալ վերելակի մասին: Բժիշկը պնդում է, որ դանակը մեջքում մարդը նույնիսկ կարող է սողալ մինչև 2-րդ հարկ, այնպես որ, արժե ինչքան հնարավոր է՝ քիչ օգտվել վերելակից:
2. Մի վստահեք դեղերի գովազդին: Գովազդված դեղամիջոցների 95 տոկոսը բացարձակ էֆեկտիվ չեն:
3. Պետք չէ անհանգստանալ ապագայի համար: Չէ՞ որ սթրեսային վիճակները միայն կխորացնեն տարբեր հիվանդությունների ընթացքը: Անհրաժեշտ է ապրել այս օրով, բայց ապրել ճիշտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը